Առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 29-31-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի առավտյան ժամերին, փետրվարի 1-2-ն սպասվում է ձյուն։ Հունվարի 29-31-ն սպասվում է մառախուղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print