Սյունիքում օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Հունվարի 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում հունվարի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին և 28-ին սպասվում է մառախուղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print