Հայաստանը կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին

Փետրվարի 6- 22-ը Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում կանցկացվեն ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հայաստանը նույնպես մասնակցելու է։ Մեր երկիրը ներկայացնելու է 5 մարզիկ։ Այս մասին  հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերում Հայաստանի  3 մարզիկների մասնակցությունը:

Համապատասխան  միավորների շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: 

Գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի նաեւ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական ուղեգիրը նվաճել  է 2025 թ. սեպտեմբերի 25-ին Չինաստանի մայրաքաղաքում անցկացված  ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print