617 իրավախախտում՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թ․ ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքները։ 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 617 իրավախախտման դեպք’

  • շինարարություն, արտադրություն – 221
  • հանքարդյունաբերություն – 37
  • առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում – 84
  • խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում  – 226
  • անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
  • սպասարկում և այլ – 31 

Կիրառվել է ՝

  • 399 վարչական տույժ
  • 34,980,000դր․ տուգանք

Հաշվարկվել է՝

  • 160,881,709դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս

Կայացվել է՝

  • առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետումները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print