Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7000 կիլոմետր

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է․ 

«Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7000 կիլոմետր։ Հունվարի 23-ին սառը եղանակը կհաստատվի Ամստերդամից մինչև Չիտա ընկած տարածքում։ Այդ անոմալիայի ձգվածությունը կազմում է մոտավորապես 6600 կմ։

Սառնամանիքների էպիկենտրոնը կլինի Միջին Ուրալում. հունվարի 23-ի առավոտյան այնտեղ ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print