ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ N զորամաս։ Նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Այցի ընթացքում Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:







