Roblox, Minecraft, Brawl Stars, Fortnite, PUBG առցանց խաղերի հետ կապված ԲՏԱ նախարարությունը ծնողներից ահազանգեր է ստանում

Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Roblox խաղային հարթակին։ Այս մասին ֆեյսբուքայն իր էառցանց խաղերի հետ կավջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը պատատրաստ է ծնողների և մանկավարժների հետ առցանց երկխոսության։

«Գոյություն ունեն տարբեր գնահատականներ Roblox-ը, Minecraft-ը, Brawl Stars-ը, Fortnite-ը, PUBG-ին և նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։

Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և, առհասարակ, դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ»,-գրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print