Մարզկենտրոն Կապանում հունվարի 10-ին տրվեց 2023թ․ ձմեռային զորակոչի մեկնարկը։ Տղաներին՝ անփորձանք ծառայություն, երկրին խաղաղություն մաղթելու էին եկել հարազատները։ Աստծո օրհնությունը ստանալուց հետո նորակոչիկները անցան հայրենիքի առաջ պարտքը կատարելու սուրբ գործին։







