Հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր հենասյուն է․  ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ-ում մասնակցել է «GeoLab. ապագայի միջավայր» միջոցառմանը և ծանոթացել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում Կապանի ԼՀԿ-ի աջակցությամբ ստեղծված նոր ուսումնագիտական հնարավորություններին։

Նախարարն իր ելույթում բարձր է գնահատել համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու հանքարդյունաբերության ոլորտում ռիսկերի նվազեցումն այսօր պահանջում են գիտական ժամանակակից մոտեցումներով պատրաստված մասնագետներ։

«Հանքարդյունաբերության ոլորտը մի կողմից տնտեսության կարևոր հենասյուն է, մյուս կողմից՝ բնապահպանական ռիսկերի կառավարման բարձր պահանջ ունեցող ոլորտ։ Այստեղ հաջողությունը չափվում է ոչ միայն արտադրական ցուցանիշներով, այլ նաև՝ ազդեցությունների գնահատման որակով, կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմներով։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ համալսարան–արդյունաբերություն համագործակցությունը դառնում է իրական առաջընթացի շարժիչ»,-նշել է նախարարը։

Ըստ նախարարի՝ նման նախաձեռնությունները կապում են կրթական ծրագրերը իրական շուկայի պահանջարկի հետ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված և բնապահպանական տեսանկյունից արդյունավետ լուծումներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print