Ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի կենտրոնում

Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքի դիմաց ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել։

Նրանք իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության բարեփոխումների և Mercosur բլոկի հետ առևտրային համաձայնագրի հետ: Ցույցը կազմակերպվել էր Copa-Cogeca ասոցիացիան։

Բողոքի ակցիայի մասնակիցները կրակներ են վառել, տրակտորներով փակել հրապարակը և բախվել ոստիկանության հետ։ Ֆերմերները վախենում են, որ Mercosur-ի հետ համաձայնագիրը կհանգեցնի Բրազիլիայից և հարևան երկրներից ավելի էժան գյուղատնտեսական արտադրանքի ներհոսքի, իսկ ԵՄ բարեփոխումները կհանգեցնեն սուբսիդիաների կրճատման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print