Գորիսում արդեն չորրորդ անգամ անցկացվում է ամանորին նվիրված տոնավաճառ։ «Իմփաքթ Հաբ Սյունիքի» նախաձեռնությամբ 40-ից ավելի տեղական արտադրողներ հավաքվեցին մեկտեղ՝ ներկայացնելու ձեռքի աշխատանքները և սեփական բերքն ու բարիքը։ Տոնական օրը հագեցած էր երաժշտությամբ և ազգային պարերով։ Մանրամասները՝ տեսանյութում։







