«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում», հայտնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով։

