2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն 3 մարզիկներ
- Լավագույն կին մարզիկ
- Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
- Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)
- Լավագույն երիտասարդ մարզիկ
- Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն
- Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ
- Լավագույն մարզիչ
- Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ:

