Հանրապետությունում դեկտեմբերի 2-3-ը բացահայտվել է 138 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար

Հանրապետությունում դեկտեմբերի 2-3-ը բացահայտվել է 138 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ խարդախության,
  • 9 դեպք՝ թմրանյութի իրացման,
  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
  • 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել en շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել en՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print