ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ «Ճանաչողական այցերի կազմակերպում» միջոցառման շրջանակում Հայաստան են այցելել Չինաստանում լայն տարածում ունեցող Douyin հարթակի հայտնի ներկայացուցիչներ (ինֆլուենսերներ), հայտնում է 1lurer.am-ը։
Նրանք յուրօրինակ ձևով բացահայտել են Հայաստանը, ներկայացրել մեր բնությունն ու մշակույթը և իրենց հարթակներում տարածել բազմաթիվ տեսանյութեր Հայաստանի տարբեր զբոսաշրջային ուղղությունների մասին։
Հղումով ներկայացված է հրապարակված տեսանյութերից մեկը։

