Վրաստանի զարգացումների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանի զարգացումներով և այդ մասին տեղեկացրել են վրացական կողմին։  

Նա նշել է, որ եվրատլանտյան տարածքում ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է հայտարարել իր ցանկության մասին, ապա անցնել սահմանված գործընթաց։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վրաստանը պետք է դիտարկել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում:

«Եկեք այդ ամենին ամբողջական նայենք. Վրաստանին զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այստեղ, կարծես, իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի»,- ասել է Ռյուտեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print