Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրից օգտվում է 2300 ընտանիք։ Կառուցվող տներից 163-ում ամբողջովին ավարտվել են աշխատանքները։ 16 մլն-անոց ծրագրից ամենից շատ օգտվել են Տավուշի մարզում, Սյունիքում դրանց թիվը 225-ն է։ Միայն սահմանամերձ Խոտում 20 տուն է վեր բարձրանում։ Աշխատանքների ավարտական փուլին և ոչ միայն ծանոթացել է Նարե Խաչատրյանը։







