Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր. Տոկաեւ

Այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդայնված կազմով հանդիպմանը ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Հայաստանը Ղազախստանի համար առանցքային գործընկեր է առևտրային և տնտեսական կապերի համար»,- ասաց Տոկաևը:

«Մեր փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում: Մեր համագործակցությունը թե առևտրատնտեսական, թե մշակութա-մարդասիրական, թե կրթական ոլորտներում էապես և շարունակաբար զարգանում է:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերությունները առաձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր՝ ներառյալ փաստաթուղթ, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական»,- ասաց Տոկաևը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print