Նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչությանհրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս բնակավայրի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

