Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» և որևէ այլ տերմին չի վերաբերում Հայաստանին։ Այս հավաստիացումը նոյեմբերի 20-ին լրագրողներին հետ զրույցում տվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շարունակական օգտագործման վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանով անցնող կապուղու կամ որևէ այլ բանի անվանումը կարող է որոշել միայն Հայաստանը։ «Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքում այլ անվանումներով կոմունիկացիաներ չկան, բացի նրանից, ինչի մասին հայտարարել ենք», – հավելել է նա։

