Համայնքների սուբվենցիոն ծրագրերին հատկացվեց 1.05 մլրդ դրամ

Կառավարությունը նոյեմբերի 20–ի նիստում որոշեց հերթական սուբվենցիոն ծրարգրերի համաֆինանսավորմանն ուղղել  1 մլրդ 59 մլն դրամ։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքների 24 սուբվենցիոն ծրագրեր. «Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս հատկացումից հետո 2025 թվականի բյուջեից պետական համաֆինանսավորման թիվը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ»,–ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print