Այս օրերին հարավային դարպասում չրագործության ակտիվ շրջանն է, երբ թվում է, թե անելիք այլևս չկա, Գարեգին պապը հակառակն է փաստում, Մեղրիում այգեգործության համար ամենակարևոր ու պատասխանատու ժամանակահատվածն է։ Տեղացիներին հայտնի Նվատեղ կոչվող վայրում բերքի պակաս չի զգացվում։ Մոտ կես հեկտար հողակտորում թե՛ արևադարձային, թե՛ հյուսիսին բնորոշ մրգեր են աճում։







