Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են. ՆԳՆ

Աբովյան քաղաքում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կասկածյալները Աբովյանի բնակիչներ են՝ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։ Եղբայրներից Աշոտը, 14 տարի առաջ էլի մարդ էր սպանել և 11 տարվա ազատազրկման էր ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ` Գինու փառատոնի օրը, միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, վիճաբանությունն օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ: Հարազատների խոսքով, փառատոնի ժամանակ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել, սա էլ դարձել է մահվան պատճառը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ