Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանն ու Արջուն Էրիգայիսին խաղացին ոչ ոքի

Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին դասական պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ։ Սեւ ֆիգուրներով խաղում էր Լեւոն Արոնյանը։

Ամերիկահայ Սամուել Սեւյանի եւ չինացի Յի Վեյի առաջին պարտիան դեռ չի ավարտվել։

Երկրորդ դասական պարտիան տեղի կունենա նոյեմբերի 15-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print