Իրանում ջրային ճգնաժամը սրվում է

Իրանում ջրային ճգնաժամը սրվում է։ Թեհրանի իշխանությունները հաստատել են, որ այժմ խմելու ջրի մատակարարումը գիշերային ժամերին կսահմանափակվի, որպեսզի հնարավոր լինի լցնել քաղաքային ջրամբարները: 

Մայրաքաղաքի մոտակայքում այժմ գործում են առնվազն հինգ խոշոր ամբարտակներ, որոնք ապահովում են Թեհրանը խմելու ջրով: Ըստ պաշտոնական տվյալների՝ ամբարտակներում ջրի ծավալները կրիտիկական են և հասել են  վերջին հարյուր տարվա ընթացքում նվազագույն մակարդակին:

Ջրային ճգնաժամի սրման պատճառը արդեն մի քանի տարի շարունակվող երաշտն է: Այս տարվա ամռանը երկրում գրանցվել է վերջին 60 տարվա ընթացքում ամենաուժեղ տապը, որն ուղեկցվել է նաև էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներով։ 

Նման իրավիճակում երկրի կառավարությունը պատրաստվում է վատթարագույնին։

Օրերս Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի բացառել, որ Թեհրանի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել: Իշխանությունները լրջորեն դիտարկում են մայրաքաղաքը Պարսից ծոցի ափ տեղափոխելու հարցը։ Ոլորտի փորձագետները նախազգուշացնում են՝ ջրային ճգնաժամն արդեն դժվար է կանգնեցնել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print