17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

