Մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի եւ «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։ 

ՊԵԿ-ից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն է Արցախից տեղահանված քաղաքացիներին աջակցել՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկային եւ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային եւ լոգիստիկայի ոլորտներում պետական եւ մասնավոր հատվածներում աշխատելու համար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print