ԶՊՄԿ-ն շարունակում է ակտիվորեն համագործակցել բուհերի և հանրակրթական դպրոցների հետ: Այցերը ձեռնարկություն օր օրի ավելանում են, իսկ հետաքրքրությունը ընկերության նկատմամբ` մեծանում: Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն էին այս անգամ խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկության հյուրերը: Այցերը նաև օգնում են մասնագիտության կողմնորոշման հարցում:







