Գորիսում մանկական վերականգնողական կենտրոն է գործում

Սյունիքում մանկական վերականգնողական մասնագիտացված կենտրոնը սպասարկում է մարզի երեխաներին, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցություն ցուցաբերում ընտանիքներին։ «Սանտե Արմենի» ֆրանս-հայկական կազմակերպությունն է ամիսներ առաջ նախաձեռնել Գորիսում ցերեկային կենտրոնի բացումը։ Սկզբում՝ մեծահասակների, հիմա նաև փոքրերի համար նախատեսված կենտրոնը ընդունում է հատուկ կարիքներով երեխաների։ Մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում ուրույն դերն ունի «Ամերիաբանկը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print