Խոտ-Որոտան 10.3կմ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է

Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է։ Շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։ 

Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print