ՀՀ-ն ողջունում է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- գրել է Բաղդասարյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Ալիեւի խոսքով՝ առաջին նման տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print