Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին կարող է դառնալ Հայաստանի ներկայացուցիչը 2027թ․ «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ, հնարավոր է, ներկայացնի Հայաստանը 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

«Կարծում եմ՝ ես կներկայացնեմ Հայաստանը 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում: Կապի մեջ եմ դրանով զբաղվող մարդկանց հետ»,- ասել է երգիչը։

1993 թվականին Ֆիորին «Mama Corsica» երգով ներկայացրել էր Ֆրանսիան և զբաղեցրել չորրորդ տեղը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print