Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Կապանի թիվ 9 ավագ դպրոց։ Չորրորդ տարին անընդմեջ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլում ՀՀ-ում լավագույնը և հաղթողը Կապանի թիվ 9 ավագ դպրոցն է։ Ստացած դրամական մրցանակների շնորհիվ կրթօջախը զգալիորեն հարստացրել է իր մարզական գույքը։

