Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության նիստում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով ձեր քննարկման է ներկայացվում Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի»,- ասաց Արսենյանը:

Նշենք, որ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված էր Կոլյա Միքաելյանի՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատման մասին որոշման նախագիծը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոլյա Միքաելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print