«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի հրավերով Հայաստանում է Starbucks Eurasia-ի տարածաշրջանային փոխնախագահ Ֆիգեն Իլղազը՝ «բրենդի հնարավոր մուտքը հայկական շուկա ուսումնասիրելու նպատակով»:
Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասված է, որ երկօրյա այցի ընթացքում Ֆիգեն Իլղազը հանդիպումներ կունենա պետական կառույցների և մասնավոր հատվածի գործընկերների հետ:

