Քիմիայի Նոբելյան մրցանակը մետաղաօրգանական նոր միացությունների մշակման համար շնորհվել է ճապոնացի Սուսումի Կիտագավային, ամերիկացի Ռիչարդ Ռոբսոնին և հորդանանյան ծագումով ամերիկացի Օմար Մ. Յաղիին։
Գիտնականները ստեղծել են մեծ տարածքների մոլեկուլային կառուցվածքներ, որոնց միջով կարող են անցնել գազեր և այլ քիմիական նյութեր։
Այս կառուցվածքները՝ այսպես կոչված մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազը որսալու, թունավոր գազերը պահելու կամ քիմիական ռեակցիաների կատալիզացման համար, ասվում է Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ:

