Ոսկու բորսայական գինը կրկին բարձրանում է

Ոսկու բորսայական գինը կրկին բարձրանում է. այսօր առավոտյան այն գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց 4 050 դոլարի նշագիծը։ Այս մասին պարզ է դառնում հետևում է Նյու Յորքի Comex բորսայում սակարկությունների տվյալներից:

Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսները միևնույն ժամանակ թանկանում են 1,69 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 48,318 դոլարի:

Նախօրեին հաղորդվել էր, որ ոսկու գինն ամրապնդվել է տրոյական ունցիայի դիմաց 4 000 դոլարից բարձր մակարդակի վրա։ Վերլուծաբանը նշում է, որ շուկայում շատ առումներով նման տրամադրությունները պայմանավորված են Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ամերիկյան պետական հաստատությունների մի մասի աշխատանքի դադարեցմամբ՝ հաջորդ ֆինանսական տարվա համար համաձայնեցված բյուջեի բացակայության պատճառով:

«Շուկայական տրամադրությունները ԱՄՆ-ի տոկոսադրույքի իջեցման և կառավարության շարունակական անաշխատունակության շուրջ նպաստում են ոսկու գնաճին: Սակայն 4 հազար դոլարի մակարդակում շահույթ գրանցելու գայթակղությունը պոտենցիալ կարճաժամկետ ռիսկ է ներկայացնում», – Reuters գործակալությունը մեջբերում է KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերի կարծիքը։

ArmeniaSputnik

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print