Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ին և 9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 8-9-ին , 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print