Փարաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մահվանից հետո Փարաքարի ավագանին հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում նոր համայնքապետ ընտրեց:

Փարաքարի ավագանու 3 խմբակցություններից միայն «Միասնություն»-ն էր թեկնածու առաջադրել՝ Օնիկ Ախվերդյանին։

Ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

Սպանվել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print