Վերջերս Հայաստանում մենինգիտ, մենինգոկոկցեմիա վարակից մարդ է մահացել։ Թիրախում իմունային անբավարարություն, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հորդորում են սուր շնչառական վարակների սեզոնին ստանալ համապատասխան պատվաստումները և ինքնաբուժությամբ չզբաղվել։

