Սպասվում է քամու ուժգնացում

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print