Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին անդրադարձ է եղել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հետագա գործունեության հարցին

Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հետագա գործունեության հարցին։

Նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ, և տրվել են հանձնարարականներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print