Եղանակի կանխատեսում

Այսօր երեկոյան հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարեւմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երեւանում երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Այսօր ցերեկը Երեւանում կլինի 33-35, երեկոյան` 29-31 աստիճան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print