Կապանի համայնքապետարանը շարունակում է սերտ համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ, որոնց գործուն աջակցությամբ կյանքի են կոչվում համայնքային նշանակության մի շարք կարևոր ծրագրեր։ Հերթական համագործակցության օրինակ են Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջոցներով։

Ծրագրի շրջանակում բարելավվել է մարզադպրոցի շենքի արտաքին հատվածը․այն ամբողջությամբ թարմացվել, գեղեցիկ ու ժամանակակից տեսք է ստացել՝ շնորհիվ դիզայներական լուծումների։
Վերանորոգվել է նաև մարզադպրոցի դահլիճի հատակը, որն ամբոջությամբ փոխարինվել է վինիլային ծածկույթով, ինչի արդյունքում ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ սաների մարզումների համար։


