ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյաբուքյան գրառմամբ անդրադարձել է «Սյունիքի զանգեր»-ին։
«Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր` սյունեցիներիս համար: «Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են: Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Zhanna Andreasyan-ին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները: Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար:

