Թեհրանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կողմերին խրախուսում է արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Նա ընդգծել է, որ Իրանը դրական է վերաբերվում տարածաշրջանում հաղորդակցական ուղիների զարգացմանը, սակայն զգուշացրել է․ «Ուղիների զարգացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության կամ ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման, ինչը մենք չենք համարում օգտակար տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print