Ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկը հայտնվել է ձորակում

Հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: 

Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print