Վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Այդ մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print