Սյունիքի որոշ հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Վ․Հարությունյան, Օրբելի Եղբայրների, Գրիգոր Մագիստրոսի փողոցների, Ծաղկունյաց հրապարակի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի, Բագրևանդ թաղամասի 19-ից 30-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print